«Բարգավաճ Հայաստանը» ԼՀԿ-ի ստորագրահավաքին միանալու որոշում չունի |aysor.am|

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշում չունի «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած ստորագրահավաքին մասնակցելու վերաբերյալ, այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նրա խոսքով, խմբակցությունում այս մասին քննարկում չի եղել, բայց իրենք հստակ դիրքորոշում ունեն մասնակցելու մայիսի 24-ին կայանալիք՝ անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներին։

«Մենք հաստատ մասնակցելու ենք մայիսի 24-ին կայանալիք անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներին։ Մեր բոլոր դիրքորոշումները կհայտնենք։ Մեզ համար անհասկանալի է այդ երկու օրվա տարբերությունն», – ասաց Աբովյանը։

«Իմ քայլն» ի սկզբանե հայտարարել էր, որ չի միանա ստորագրահավաքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով