Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն այսօր հաստատել է, որ երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ կներկայացնի՝ պատմական փոփոխություն կատարելով երկրի քաղաքականությունում, որը թելադրված է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմամբ, գրում է Reuters-ը։

Մոսկվան, որը Ֆինլանդիայի հետ 1300 կմ երկարությամբ սահման ունի, ավելի վաղ հայտարարել էր, որ Հելսինկիի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սխալ որոշում կլինի և վնաս կհասցնի Ռուսաստան-Ֆինլանդիա հարաբերություններին։

Ակնկալվում է, որ մոտ օրերս Շվեդիան նույնպես կհետևի Ֆինլանդիայի օրինակին․ երկրում աճել է հասարակական աջակցությունն անդամակցության որոշմանը՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։

«Այսօր ես՝ նախագահս, և արտաքին քաղաքականության հարցերով կառավարական կոմիտեն միասին որոշել ենք, որ Ֆինլանդիան․․․ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ է ներկայացնելու», – ասել է Սաուլի Նիինիստոն։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով