Թուրքիան չի սատարում Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիան դրական մոտեցում չունի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը։ Այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողների հետ զրույցում։

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է Շվեդիայի և Ֆինլանդիայի շուրջ կատարվող իրադարձություններին։ Նրա խոսքով՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» [Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն – խմբ․] անդամներն «այսօր ակտիվորեն գործում են սկանդինավյան այդ երկրներում և Նիդերլանդներում», իսկ «ահաբեկիչների հանցակիցները նույնիսկ որոշ եվրոպական խորհրդարանների կազմում են», ասել է Էրդողանը։

Նա նշել է նաև որ Թուրքիայի նախկին իշխանությունը «սխալվել է»՝ ՆԱՏՕ-ին Հունաստանի անդամակցությանը կանաչ լույս տալով։

«Մենք չենք ուզում սխալվել երկրորդ անգամ», – ասել է նա։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով