ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում փոխօգնությունը |factor.am|

factor.am: Դուշանբեում կայացած հանդիպմանը ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և արտաքին պատժամիջոցների ներդրման պատճառով ստեղծված իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստից հետո, փոխանցումը ՏԱՍՍ-ը։

«Արտգործնախարարներն արտահայտել են իրենց պետությունների գնահատականներն ու դիրքորոշումները միջազգային արդի հարցերի շուրջ. իրավիճակը Ուկրաինայի շուրջ, մեր երկրների շուրջ՝ կապված արտաքին պատժամիջոցների հետ»,- ասել է Լեբեդևը։

«Առանձին պատվիրակությունների ղեկավարներից կոչեր եղան, որ հրամայական է օգնել միմյանց՝ հաղթահարելու արտաքին պատժամիջոցների պատճառով առաջացած տնտեսական դժվարությունները», – ընդգծել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով