Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան`
Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Նշենք, որ Ազգային ժողովը մայիսի 6-ին ընդունել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ մինչև համայնքի նոր ղեկավար ընտրվելը վարչապետը ավագանու անդամներից կարող է նշանակել պաշտոնակատար:
Դեռ նախորդ ամիս, երբ իշխանությունը հանդես եկավ վարչապետին նման լիազորություն տալու առաջարկով, ընդդիմադիր պատգամավորները ընդծգեցին, որ այդ փոփոխությունն արվում է, մասնավորապես, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանից ձերբազատվելու նպատակով։