Ըստ Կրեմլի՝ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կդառնա Ռուսաստանի համար |factor.am|

factor.am: Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինք սպառնալիք կդառնա Ռուսաստանի համար։ Այս մասին մայիսի 12-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Regnum-ը։

Նա մեկնաբանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ռազմական դաշինքին միանալու ծրագրերը։ Պեսկովի խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կլինի Ռուսաստանի համար։

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ բոլոր կողմերը ցանկանում են խուսափել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախումից։

ՌԴ ԱԳ նախարարությունն իր հերթին անդրադառնալով Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, նշել է, որ այդ դեպքում Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով