«Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է

«Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է։ Այս մասին գրառում է արել նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը. Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։
 
Նշեմ, որ Գերասի վրա դա ունի զրո ազդեցություն. նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը», – այս մասին հայտարարել է Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է  2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու  և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով