Ավարտվել է Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավորների հետ |news|

news: Ավարտվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի փակ հանդիպումը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Լրագրողների հետ զրույցում Բակո Սահակյանը կարեւորեց այդ ձեւաչափով հանդիպումները՝ նշելով. «Մենք հնարավորություն ենք ունեցել գրեթե բոլոր հարցերին անդրադառնալ եւ ամենակարեւորը փաստել ենք, որ երբ լինում իրավիճակներ, որտեղ դժվարանում են հասարականա գործիչները իրենց մասնակցությունը բերելու եւ հաղթահարելու ստեղծված իրավիճակները, մենք պայմանավորվել ենք, որ բոլոր հնարավորությունները օգտագործենք եւ հաճախակի հանդիպումներ ունենանք, որ ստիպված չլինենք հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի»։

Արցախի նախագահը նաեւ նշեց, որ պատգամավորների հարցադրումները, որոնք ուղղվել են իրեն, եղել են անկեղծ եւ ազնիվ, իսկ «ինքը այդ նույն անկեղծությամբ փորձել է իր պատասխաններ հնչեցնել»։

«Ես տեսել եմ շահագրգռվածություն մեր գործընկերների մոտ, եւ իմ հնարավորությունների շրջանակներում փորձելու եմ այդ շահագրգռվածություններին արդյունավետ ընթացք տալ։ Մենք ամեն ինչի մասին խոսել ենք։ Խոսել ենք անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի մասին, խոսել ենք բանակցային գործընթացի մասին, խոսել ենք այն մասին, թե ինչպես անենք, որ մեր տնտեսությունը ավելի առաջանցիկ տեմպերով զարգանա»,– հավելեց Բակո Սահակյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով