Խուզարկության պատրվակով մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան եւ տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան

Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան բենիկ Գալստյանը:

«Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»,-հավելել է նա:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր թելեգրամյան ալիքում գրել է, որ Դանիելյանին տեղափոխել են Գյումրի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով