Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մոսկվան անտարբեր չի մնա, եթե Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Հասկանալի է, որ անվտանգության տեսակետից մենք անտարբեր չենք մնա, մեր զինվորականները կդիտարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կպահանջվեն պաշտպանության օրինական շահերն ապահովելու համար: Սա չի ամրապնդի ո՛չ բուն Ֆինլանդիայի, ո՛չ ՆԱՏՕ-ի անվտանգությունը»,- ասել է Գրուշկոն։

Օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում:

Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին՝ ապրիլի սկզբին Շվեդիայում և Ֆինլանդիայում հանրային քննարկումներ են ծավալվել ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայի շուրջ: Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական շրջանակներում միանգամայն իրական են համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով