Արգիշտի Քյարամյանի և Չինաստանի դեսպանի հանդիպմանը կարևորվել են պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանին և դեսպանության ներկայացուցիչներին:

Ա. Քյարամյանը ողջունելով հյուրին՝ նախ շնորհավորել է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առիթով ու ընդգծել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության և բարեկամական կապերի նշանակալի իրողությունները:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն իր խոսքում կարևորել է պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և փաստել, որ շարունակական քայլեր են իրականացվում համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել նաև  քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին՝ Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված համաձայնագրի դրույթներին՝ վստահություն հայտնելով, որ ինչպես հիշյալ փաստաթղթի, այնպես էլ հետագա շարունակական շփումների արդյունքում կձևավորվեն առավել համակողմանի գործակցության հնարավորություններ:

Կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ու Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանը պայմանավորվածություն են ձեռք բերել  Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց և դեսպանության իրավական հարցերով պատասխանատուների միջև կապերի հաստատման ու համատեղ աշխատանքների կազմակերպման  վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով