ՀՀ փոխվարչապետ Ավինյանը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկիին կարևորել են երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը

Մայիսի 20-ին աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ընդունել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Շնորհավորելով նորընտիր նախագահին՝ Տիգրան Ավինյանը վերջինիս է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը և ՀՀ փոխվարչապետը անդրադարձ են կատարել հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը: Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի համատեքստում կողմերը քննարկել են հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու երկրներում հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով