news.am։ Տրիպոլիի մարտերը երկարատեւ եւ արյունալի պատերազմի սկիզբն են: Այս մասին հայտարարել է Լիբիայում ՄԱԿ-ի դեսպան Հասան Սալամեն՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զենքի մատակարարումը դադարեցնելու համար, հաղորդում է AFP-ը:
Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում՝ Հասան Սալամեն ասել է, որ շատ երկրներ զենք են մատակարարում Տրիպոլիի կառավարությանն ու Խալիֆա Խաֆտարի ղեկավարությամբ ուժերին:
Խաֆտարը, որն աջակցում է Եգիպտոսին եւ ԱՄԷ-ին, ապրիլի 4-ին հարձակում էր սկսել:
«Տրիպոլիում բռնությունը երկարատեւ եւ արյունալի պատերազմի սկիզբն է միայն»,- նշել է նա:
Հասան Սալամեի խոսքով՝ առանց անհապաղ գործողությունների Լիբիային քաղաքացիական պատերազմ է սպառնում, որը երկիրը կընկղմի քաոսի մեջ եւ կպառակտի այն: