«Մեզ ասում են՝ հնարավոր է սադրանքներ լինեն, ժողովո՛ւրդ, հայը հայի դեմ զենք կկիրառի՞»․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Հայ ազգը զարթնել է, Լաոն զարթնել է, մենք բոլորս դարձել ենք մի բռունցք, այդ բռունքցի դեմ ոչ ոք չի կարող կանգնել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Հորդորում եմ այս իշխանություններին՝ գնացե՛ք հանուն հայ ժողովրդի, Արցախի ու Հայաստանի  փրկության։ Մեզ ասում են՝ հնարավոր է սադրանքներ լինեն, ժողովո՛ւրդ, հայը հայի դեմ զենք կկիրառի՞։ Այս պայքարը ավարտվելու է շատ շուտ։ Ինձ շատ են հարցում, թե ինչու հենց այդ օրը ես իջա Ազատության հրապարակ։ Այն ժամանակ, երբ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը ասաց, որ Արցախի կարգավիճակի շեմը պետք է իջեցնենք, հասկացա, որ այլևս իրավունք չունենք նստել տանը»,- ասաց Արթուր Վանեցյանը»

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով