Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Անցնող մեկ շաբաթվա ընթացքում  հայ  ժողովուրդը ապացուցեց, որ ոտքի է կանգնել եւ  մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը: Այս մասին այսօր` մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համկարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու: Արձանագրում թիվ 2, հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց եւ ամբողջ աշխարհին ասաց, որ ինքը իր  ճակատագրի եւ ապագայի տերն է, հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին, փաստեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը Ալիեւից եւ Նիկոլից կախված չէ»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մայիսի 1-ը պատմական օր է, միասնականության եւ վերջնական հաղթանակի գնալու սկիզբ է:

«Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է այդ կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի, սա է մեր առջեւ դրված խնդիրը»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանի առաջարկությամբ հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:

 

Գլխավոր լուսանկարը՝ iravaban.net-ի 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով