ՀՅԴ երիտասարդները մտել են ԵՊՀ. իրավիճակը լարվեց, ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին |news.am|

news.am: Երեւանի բուհերում իրազեկման ակցիա իրականացնող ՀՅԴ-ական երիտասարդները Արցախի ու Հայաստանի դրոշներով մտել են Երեւանի պետական համալսարան: Նրանք վանկարկում են՝ «Ուսանող, միացիր», «Ուսանող ոտքի», «Տեր ենք մեր հայրենիքին»:

Մի քանի երտասարդներ մտան լսարաններից մեկը, ընդհատեցին դասապրոցեսը եւ կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց, որպեսզի գործող իշխանություններին հեռացնեն:

Ավելի ուշ, մանսաշենքերից մեկում մեծ թվով կարմիրբերետավոր ոստիկաններ հրելով փորձեցին դուրս հանել շենքից ակցիայի մասնակիցներին: Հրմշտոց սկսվեց, եւ ոստիկանները դուրս բերեցին երիտասարդներին շենքից: Արդեն դրսում ոստիկանները բերման ենթարկեցին մի քանիսին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով