Արթուր Վանեցյանն աջակիցների հետ ակցիա է իրականացրել Երևանում |tert.am|

tert.am: Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քայլերթը մեկնարկել էր ժամը 19:00-ին Ազատության հրապարակից։

Քայլերթի մասնակիցներն անցել են Թումանյան, Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի փողոցներով, Հանրապետության հրապարակով, Սախարովի հրապարակով, Նալբանդյան փողոցով, որից հետո  վերադարձել Ազատության հրապարակ:

«Երկար չենք քայլելու: Եվս երկու օր, և կանցնենք մեր պայքարի հաջորդ փուլին»,-ասել է  Վանեցյանը՝ հորդորել է  չհոգնել, չհուսահատվել:

Երթի ավարտին միջադեպ է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում։ Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել։

Այնուհետև Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանների պահվածքը խոսում են այն մասին, որ նրանք սադրում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով