«Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան՝ ռուբլով չվճարելու պատճառով |tert.am|

tert.am: Ռուսական «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է բուլղարական Bulgargaz և լեհական PGNiG ընկերություններին գազի մատակարարումը՝ ռուբլով ժամանակին չվճարելու պատճառով, ասվում է հոլդինգի հաղորդագրության մեջ, հայտնել է kommersant.ru-ն:

«Գազպրոմ Էքսպորտը» ծանուցել է Bulgargaz-ին և PGNiG-ին ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին, մինչև վճարումը կատարվի հրամանագրով սահմանված կարգով», – հայտնել է «Գազպրոմը»:

Հաղորդագրությունում նշվում է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի գործունեության ավարտի դրությամբ այդ ընկերություններից ապրիլին գազի մատակարարումների համար վճարումներ չի ստացել:

Առավել մանրամասն՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով