Ընդդիմության երթերն ավարտվեցին Ֆրանսիայի հրապարակում հավաքով․ վաղը ակցիաները շարունակվելու են |tert.am|

tert.am: Ազատության հրապարակից այսօր նույնպես մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի  երթը։ 

Երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտնեց, որ առաջիկա օրերին կլինեն ավելի շատ բողոքի ակցիաներ:

«Մեր հայենակիցները ավելի շատ դուրս կգան փողոց, և մենք փողոցում կունենանք այն կրիտիկական զանգվածը, որի դիմաց այլևս իշխանությունը չի կարող դիմակայել։ Փաշինյանը չի կարող ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, երբ լինի այն քանակը, որը մենք սպասում ենք, հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչպես է փոխվել մարդկանց վերաբերմունքը»,- ասաց նա։

Ավելի ուշ «Դիմադրություն» շարժման և Արթուր Վանեցյանի առաջնորդած երթերի մասնակիցները համախմբվել են և երթն իրականացրել են միասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով