Բողոքի ակցիա ՔՊ գրասենյակի մոտ. կան բերման ենթարկվածներ |news.am|

news.am: ՀՀԿ երիտասարդներն այսօր՝ ապրիլի 25-ին, բողոքի ակցիա են իրականացրել իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ։

Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Նիկոլ դավաճան»։ Գրասենյակի մոտ կուտակվել են մեծ թվով ոստիկանական ուժեր, այդ թվում՝ կարմիրբերետավորներ, որոնք ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։

Ոստիկանությունից Tert.am-ին հայտնում են, որ տվյալ տարածքից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 11 քաղաքացի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով