Եվրամիությունում համաձայնություն չկա ռուսական նավթի և գազի էմբարգոյի շուրջ․ Բորել

Եվրամիության անդամ երկրները միասնական մոտեցում չունեն ռուսական նավթի և գազի ներկրման լիարժեք արգելքի վերաբերյալ, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գերմանական Die Welt թերթին։

«Ներկա պահին Եվրամիությունում միասնական դիրքորոշում չկա այս հարցի շուրջ», – ասել է նա։

Բորելը հայտնել է, որ այս հարցը քննարկվելու է մայիսի վերջին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, իսկ մինչ այդ այս հարցով որևէ որոշում չի ակնկալվում։

«Նավթի և գազի էմբարգոյի վերաբերյալ վերջնական առաջարկ դեռ դրված չէ սեղանին», – ասել է նա։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով