Ստեփանակերտում Ջահերով երթ է անցկացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն։  Այս մասին իր Telegram ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

 
«Ժամանակակից Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից իր նախնիների կատարած սարսափելի հանցագործության համար՝ մոռանալով, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և ժխտումը նույնպես հանցագործություն է», – գրել է Բեգլարյանը։
 
Արցախի պետնախարարը կադրեր է հրապարակել Ստեփանակերտում կայացած ջահերով երթից։
 
 
«Թուրքիան անվերապահորեն աջակցում է իր եղբայրական Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը արցախահայության նկատմամբ, որը գաղափարապես Հայոց ցեղասպանության շարունակությունն է», – նշել է Բեգլարյանը։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով