Այստեղ ենք հայության իրավունքները պաշտպանելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն թույլ չտալու համար․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Այսօր այստեղ ենք՝ մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն թույլ չտալու համար։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով`այս իշխանությունը, կատարելով թուրքական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հանձնառությունից, Արցախից:

«Փուչ ու դատարկ են սրանց հավաստիացումները լավ ապագայի, տնտեսական շահի, խաղաղության դարաշրջանի վերաբերյալ։ Թշնամին նույնն է, նույն նպատակներով։ Նույն թուրք-ադրբեջանական տանդեմն էր, որ 2020-ին Արցախում փորձեց նոր Ցեղասպանություն իրականացնել։

Հիմա մեր երթով, այս միասնականությամբ փաստում ենք, որ չեն հաջողելու։ Չենք թույլ տալու, որ այս իշխանությունը իր կործանարար քայլերով քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգությունը, պետականությունը, Արցախը, հայոց Հիշողությունը»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ սա դիմադրության վճռական երթ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով