Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Բալթյան երկրների հյուպատոսությունների աշխատակիցներին

Ռուսաստանը փակում է Սանկտ Պետերբուրգում և Պսկովում Լատվիայի հյուպատոսություններն, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի և Լիտվայի գլխավոր հյուպատոսությունը, դրանց բոլոր աշխատակիցները պերսոնա նոն գրատա են հայտարարվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում ասված է, որ այս որոշումը կայացվել է՝ ի պատասխան այդ երկրներում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների փակման։

«Նշված էստոնական և լատվիական հյուպատոսական առաքելությունների ղեկավարներն ու մյուս հյուպատոսական պաշտոնյաները պերսոնա նոն գրատա են հայտարարվում», – ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ նշված անձինք պետք է լքեն Ռուսաստանի տարածքը նույն ժամկետում, որը հատկացվել է ռուսական հյուպատոսական առաքելությունների աշխատակիցներին՝ այդ երկրներից մեկնելու համար։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով