Ամբողջ Մարիուպոլը ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ է. Շոյգուի զեկույցը Պուտինին |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։ Նրա խոսքով, Մարիուպոլի շրջափակման ժամանակ Ուկրաինայի Զինված ուժերի խմբավորման, օտարերկրյա վարձկանների թիվը կազմում էր մոտ 8100 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը։

Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ավելի քան երկու հազար զինյալ։

ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ չնայած զինյալների հակազդեցությանը, Մարիուպոլում տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի, իսկ նավահանգստում գտնվող բոլոր պատանդներն ազատ են արձակվել։

Նրա խոսքով, այժմ ամբողջ Մարիուպոլը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ԼԺՀ-ի, ԴԺԻ-ի վերահսկողության տակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով