Ընդդիմությունն ունի գործողությունների հստակ ծրագիր. Վարդևանյանը` փողոցային պայքարի մասին |armenpress.am|

armenpress.am:  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ընդդիմությունը փողոցային պայքարի մասով ունի հստակ գործողությունների ծրագիր, որը առաջիկայում կներկայացնեն:

«Խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները այդ իմաստով փոքր ինչ համբերեն»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդևանյանը:

Պատգամավորը կարևորեց ապակենտրոն գործողությունները և ցանցային պայքարը:

«Կարծում եմ, որ մեր հայրենակիցների այն խումբը, ովքեր ունեին վերապահումներ, հիասթափված էին, այդ իրավիճակից դուրս են գալու»,- նշեց Վանեցյանը:

Պատգամավորն ասաց, որ այս գործողությունները ունեն ժամկետներ, սակայն այլ փակագծեր չբացեց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով