ՊՆ-ում անցկացվել է պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի ձեռքբերման ծրագրի շահառուների վիճակահանությունը

Ապրիլի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների վիճակահանությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Վիճակահանության միջոցով որոշվել են այն զինծառայողները, ովքեր հնարավորություն կունենան 2022 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններով ձեռք բերել անշարժ գույք ՀՀ տարածքում։

Վիճակահանության ընթացքին հետևել և պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուներին շնորհավորել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով