Չինաստանն ԱՄՆ-ի առաջ պայման է դրել առևտրային բանակցությունները շարունակելու համար |tert.am|

tert.am։ Չինաստանը համաձայն է առևտրային բանակցություններին, սակայն հավասարության հիմքով միայն: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:

Չինաստանի ԱԳՆ կայքում նշվում է, որ Պեկինը պաշտպանելու է իր պետական շահերը: «Չինաստանը հետևողականորեն կողմ է հանդես գալիս առևտրատնտեսական տարաձայնությունների կարգավորմանը, սակայն այդ բանակցությունները պետք հավասար լինեն» -ասել է չին նախարարը:

Անցյալ շաբաթ մեկնարկել է առևտրային բանակցությունների նոր փուլը, որն ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանից ներկրվող բոլոր ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով