Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի ամրապնդի Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի ամրապնդելու նրանց անվտանգությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի կարող ամրապնդել նրանց ազգային անվտանգությունը։ Նրանք ինքնաբերաբար կհայտնվեն ՆԱՏՕ-ի «առաջնագծում», – ասել է Զախարովան։ – Ավելին՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ենթադրում է փաստացի հրաժարում ինքնիշխանության մի մասից՝ պաշտպանության ոլորտում ինչպես նաև արտաքին քաղաքականությունում որոշումների կայացման հարցում»։

Զախարովան ընդգծել է, որ ընտրությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանություններինն է, սակայն նրանք պետք է գիտակցեն այդ անդամակցության հետևանքները «երկկողմ հարաբերությունների և, ընդհանուր առմամբ, անվտանգության եվրոպական ճարտարապետության համար, որն այժմ ճգնաժամային վիճակում է»։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին չանդամակցելը Շվեդիային և Ֆինլանդիային «ապահովել է անվտանգության հուսալի մակարդակ, ամուր հիմք է ծառայել մեր երկրների միջև փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար, որոնցում ռազմական գործոնի դերը զրոյի էր հասցված»։

«ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը հազիվ թե նպաստի Շվեդիայի և Ֆինլանդիայի միջազգային հեղինակության ամրապնդմանը», – ընդգծել է նա։

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը «ռազմական ներուժն ավելացնելն ու աշխարհագրական էքսպանսիան է, Ռուսաստանի համար սպառնալիքի ևս մեկ թևի ստեղծումը»։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով