Երուսաղեմի Տաճարի լեռան տարածքում այսօր առավոտյան բախումներ են տեղի ունեցել պաղեստինցի հավատացյալների և Իսրայելի անվտանգության ուժերի միջև այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ սկսել են քարեր և փայտի կտորներ նետել հրեա հավատացյալների և Իսրայելի անվտանգության ուժերի վրա, գրում է The Jerusalem Post-ը։
Կարմիր Մահիկի կազմակերպության տվյալներով՝ 150 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 8 իսրայելցի ոստիկան: Բախումների ավելի քան 300 մասնակից է ձերբակալվել։ Պաղեստինի տվյալներով՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ է կիրառել՝ ամբոխը ցրելու համար, որը շարունակել է բողոքի ցույցը աղոթքի ավարտից հետո։
Նորա Վանյան