Հայտնի է, թե ԱՄՆ-ից ով կժամանի Զելենսկիի երդմնակալությանը |tert.am|

tert.am։ Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ից ով ներկա կլինի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա մայիսի 20-ին:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ամերիկյան կողմից միջոցառմանը ներկա կլինի ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիկ Փերին: Զելենկոն նաև նշել է, որ երդմնակալության արարողությանը ներկա կլինեն 5 երկրների` Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի և Հունգարիայի նախագահները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով