Մոլդովան ստացել է ԵՄ-ին անդամակցելու պատրաստակամության հարցաթերթիկը |factor.am|

factor.am: Մոլդովան Եվրահանձնաժողովից ստացել է ԵՄ-ին միանալու պատրաստակամության մասին հարցաթերթիկը։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն։

«Ահա այն՝ 369 հարցերի փաթեթ, որին Մոլդովան պետք է պատասխանի ԵՄ-ին միանալու իր պատրաստակամության մասին: Շնորհակալություն Օլիվեր Վարհեիին գործընթացն արագացնելու համար։ Մենք նույնպես ձգտում ենք ավելի արագ ու ջանասիրաբար աշխատել ԵՄ-ին անդամակցելու համար»,- գրել է Պոպեսկուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով