azatutyun.am։ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ոչ հերքում, ոչ հաստատում է տեղեկատվությունն այն մասին, որ Սահակյանն այսօր հանդիպելու է Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հետ:
Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնությամբ այսօր երեկոյան տեղի է ունենալու նման հանդիպում, «Ազատությանը» տեղեկացրել էին «Իմ քայլը» խմբակցությունից:
Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։