Բակո Սահակյանն այսօր երեկոյան կհանդիպի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հետ |azatutyun.am|

azatutyun.am։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ այսօր երեկոյան տեղի կունենա հանդիպում խմբակցության և Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի միջև:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեցին «Իմ քայլը» խմբակցությունից:

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։

Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով