ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 6-ին  ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի ընթացքը և դրա իրականացմանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում զինված ուժերում իրազեկվածության բարձրացման, մարդու իրավունքների՝ այդ թվում կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և  զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդման, ռազմական կրթության զարգացման ու շարունակականության ապահովման, անձնակազմի հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքները։

Սուրեն Պապիկյանը կարևորել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շարունակականությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով