Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովին

Ժնևում Մայիսի 19-22-ն անցկացվում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը։

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վեհաժողովի գլխավոր քննարկումը կրում է «Համապարփակ առողջապահական ծածկույթ. ոչ ոք չպետք է անտեսվի» խորագիրը։

Միջոցառումը մեծ հարթակ է երկրների համար վերոնշյալ հարցերի և իրենց երկրներին հետաքրքրող այլ ուղղություններով խնդիրներ, առաջարկներ ներկայացնելու համար: Միաժամանակ, այն բացառիկ հնարավորություն է ստեղծում քաղաքական ներգրավվածության և արդյունքների մասին միմյանց հաշվետու լինելու համար:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեն քննարկելու հիվանդությունների դեմ գլոբալ պայքարի առաջընթացն, ինչպես նաև ուրվագծելու հետագա գործողությունները` Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Վեհաժողովի շրջանակներում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Մոնակոյի առողջապահության նախարար Դիդիե Գամերդինգերին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել է Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։ Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով