Կքննարկվի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը |24news.am|

24news.am: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նման հանձնաժողով ստեղծելու ժամանակն արդեն հասունացել է:

«Քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված` ընդունում ենք ի գիտություն, և այդ հարցը Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում կքննարկվի, և միջոցներ կձեռնարկվեն»,- ասաց Մակունցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով