N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

Մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարների հստակ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 4-ին N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Մարզումների շրջանակում առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել դրանց կատարման հաջորդականությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կարգը։ Իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ։

Ամփոփելով շտաբային մարզումների արդյունքները՝ վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով