Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ ԵՄ-ն՝ Բուչայի մասին

Եվրամիությունը դատապարտել է սպանություններն Ուկրաինայի Բուչա քաղաքում, որտեղ քաղաքացիական անձանց հարյուրավոր դիեր են հայտնաբերվել ռուսական բանակի նահանջից հետո։

«Եվրամիությունը խստագույնս դատապարտում է վայրագությունները, որոնք, ինչպես հաղորդվում է, կատարել են ռուսական զինված ուժերը օկուպացիայից ազատագրված ուկրաինական մի շարք քաղաքներում։ Քաղաքացիական բնակչության շրջանում հսկայական թվով զոհերի և վիրավորների՝ հիշողության մեջ գամվող վկայություններն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններն ի ցույց են դնում Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ Ռուսաստանի վարած դաժան պատերազմի իրական դեմքը», – ասված է Եվրախորհրդի կայքում տեղադրված հայտարարությունում։

Դրանում նշվում է, որ ռուսական իշխանությունը «պատասխանատու է վայրագությունների համար, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ նա փաստացի վերահսկել է շրջանը»։

«Ռազմական հանցագործությունների և բռնության մյուս լուրջ դեպքերի մեղավորներն, ինչպես նաև դրանց համար պատասխանատու պետական պաշտոնյաներն ու բարձրաստիճան զինվորականները պետք է պատասխանատվության ենթարկվեն», – ասված է հայտարարությունում։

Եվրամիությունը նշել է նաև, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է մշակելու։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով