Հայտնի են «Գրեմմի 2022»-ի հաղթողները

Լուսանկարը՝ Getty Images

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի MGM Grand Garden Arena-ում այս գիշեր կայացել է «Գրեմմի» 64-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը։ Այս տարի միջոցառումը պետք է կայանար հունվարի 31-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշվել էր հետաձգել այն։ Համավարակի մեկնարկից ի վեր «Գրեմմի»-ն առաջին անգամ էր անցկացվում առկա ձևաչափով։ Միջոցառման հաղորդավարը կատակերգու դերասան և հեռուստահաղորդավար Թրևոր Նոան էր։ CNN-ը ներկայացրել է «Գրեմմի»-ի այս տարվա հաղթողներին։

Նշենք, որ մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ուղերձը, որտեղ նա մասնակիցներին և հանդիսատեսին կոչ է անում «ցանկացած կերպ» աջակցելու Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։

«Տարվա երգ» ամենահեղինակավոր անվանակարգում հաղթել է Silc Sonic ռեփ-դուետը՝ «Leave The Door Open» ստեղծագործության համար։

Լավագույն ալբոմ է ճանաչվել Ջոն Բատիստի «We Are»-ը։

Լավագույն նոր կատարողն Օլիվիա Ռոդրիգոն է։

Լուսանկարում՝ Օլիվիա Ռոդրիգոն հաղթելուց հետո | Reuters

«Լավագույն փոփ կատարում» անվանակարգում մրցանակը շահել է Օլիվիա Ռոդրիգոյի «Drivers License» երգը։

Լավագույն ավանդական փոփ-վոկալ ալբոմ է ճանաչվել Լեդի Գագայի և Թոնի Բենեթի «Love for Sale»-ը։

Լավագույն փոփ վոկալ ալբոմ՝ Օլիվիա Ռոդրիգոյի «Sour»-ը։

Լավագույն պարային ստեղծագործություն է ճանաչվել Rüfüs Du Sol-ի «Alive» կատարումը:

Լավագույն ռեփ-ստեղծագործության համար մրցանակ են շահել Քանյե Ուեսթն ու Ջեյ Զին։

Լավագույն ռեփալբոմը Tyler, the Creator-ի «Call Me If You Get Lost»-ն է։

Լավագույն R&B ստեղծագործության համար «Գրեմմի» է ստացել Silk Sonic-ը՝ «Leave The Door Open» ստեղագործության համար, լավագույն R&B ալբոմի համար՝ Ջազմին Սալիվանը՝ «Heaux Tales» ալբոմի համար։

Լավագույն ռոք-ստեղծագործությունը Foo Fighters-ի «Waiting on a War»-ն է, լավագույն ռոք ալբոմը՝ նույն կատարողի «Medicine at Midnight» ալբոմը։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով