Օդեսայում պայթյուններ են հնչել. ռուսական կողմի հաղորդմամբ՝ նավթավերամշակման գործարան է ոչնչացվել

Օդեսայում այսօր վաղ առավոտյան պայթյուններ են հնչել։ Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավոր Պյոտր Օբուխովի պնդմամբ՝ քաղաքի վրա օդային գրոհ է իրականացվել, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

«Թշնամին [Ռուսաստանը – խմբ․] հրթիռաին հարվածներ է հասցրել Օդեսային։ Նպատակներից մեկը ենթակառուցվածքային օբյեկտն է եղել», – նշել է նա։

Նախնական տվյալներով զոհեր չկան։ Ներկա պահին Օդեսայում փրկարարները շարունակում են մարել հրդեհները։

Ռուսական կողմը հայտնում է, որ Օդեսայում նավթավերամշակման գործարան է ոչնչացրել։

«Այսօր առավոտյան ծովային և օդային բազավորման բարձր ճշգրտության  հրթիռներով Օդեսա քաղաքի հատվածում ոչնչացվել է նավթավերամշակման գործարան և վառելիքաքսանյութերի երեք պահեստ, որտեղից վառելիք է մատակարարվել Նիկոլաևի ուղղությամբ ուկրաինական զորքերի խմբավորումներին», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

 

Նորա Վանյան 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով