Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիևի առաջարկներին․ Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները պետք է շարունակվեն, Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիևի առաջարկին և որոշակի առաջընթաց է գրանցում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մեզ մոտ արձագանք է նախապատրաստվում, այնտեղ առաջընթաց կա, նախևառաջ, այն ուղղությամբ, որը վերաբերում է դաշինքների անդամ երկիր լինելու Ուկրաինայի անհնարինության ճանաչմանը, Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի կողմից երջանկություն փնտրելու անհնարինությանը՝ ապամիջուկային արտադաշինքային կարգավիճակ», – ասել է Լավրվը։

Նա նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի կողմից նկատել է «ևս մեկ իրողության շատ ավելի լավ ըմբռնում»։ «Նկատի ունեմ Ղրիմի և Դոնբասի հետ կապված իրավիճակը։ Ինչ վերաբերում է հնարավոր հետագա շփումներին, ապա դրանք այժմ մշակվում են և կներկայացվեն», – ասել է ՌԴ արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա Լավրովն ասել է․

«Մենք կողմ ենք, որ անվտանգության երաշխիքներ տրամադրվեն Ուկրաինային, բոլոր եվրոպական երկրներին, Ռուսաստանին՝ այն փաստաթղթերի համաձայն, որոնք տարիներով ընդունվել են ԵԱՀԿ շրջանակում և հռչակել են սկզբունք, որ ոչ մի երկիր իր անվտանգությունը չի ամրապնդելու ուրիշների հաշվին»։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով