Ռուսաստանն ապրիլի 1-ից արգելում է արևածաղկի արտահանումն այլ երկրներ, ԵԱՏՄ-ին սա չի վերաբերում

Ռուսաստանն ապրիլի 1-ից արգելում է արևածաղկի և հլածուկի արտահանումը։ Սոյայի արտահանումը կպահպանվի, սակայն դրա արտահանման անցակետերի քանակը կկրճատվի, գրում է «Ինտերֆաքսը»։

ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ համապատասխան որոշումները ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Արտահանման սահմանափակումները գործելու են մինչև 2022թ․-ի օգոստոսի 31-ը։

«Արևածաղկի և մյուս տեսակի ձեթի համաշխարհային գների կտրուկ աճի ֆոնին այժմ նկատվում է ռուսական արտադրանքի մեծ պահանջարկ։ Այս որոշումն ընդունվել է վերամշակման ձեռնարկությունների՝ հումքի պահանջարկն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Արտահանման սահմանափակումները չեն գործելու ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակում այս արտադրանքի արտահանման համար։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով