tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում կրկին անդրադարձել է Իրանի հետ լարված հարաբերություններին թեմային:
Նախագահը մասնավորապես գրել է.«Եթե Իրանը ցանկանա պատերազմել, ուրեմն դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը: Այլևս երբեք չսպառնաք Միացյալ Նահանգներին»:
Վերջին շրջանում լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվում են երկու երկրների միջև ռազմական բախման հավանականության վերաբերյալ քննարկումները:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ պատերազմելու ցանկություն թեև չունի, սակայն հարկ եղած դեպքում կպաշտպանի իր շահերը: