ՀԱՊԿ-ի ԽՎ-ի աշնանային նիստը կանցկացվի Երևանում |aysor.am|

aysor.am։ ՀԱՊԿ ԽՎ-ի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երևանում: Այս առաջարկը երկուշաբթի պաշտպանել է Խորհրդաժողովի խորհուրդը:

«Առաջարկում եմ Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը», -ասել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում:

Առաջարկությունը միաձայն աջակցություն է ստացել: Նիստի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ՝ մի շարք համաձայնեցումներից հետո, խոսքը, ենթադրաբար, վերաբերում է հոկտեմբեր-նոյեմբերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով