Ընթանում է ծառայողական քննություն.Վանեցյանը՝ ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի մասին |news.am|

news.am: Այդ հարցի շուրջ ես որեւէ պատասխան տալ չեմ կարող: Այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ են ոչնչացվել կամ կորել փաստաթղթերը ԱԱԾ-ում:

«Ընթանում է ծառայողական քննություն: Վարչապետը հայտարարել է, թե երբ է դա եղել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետական փաստաթղթերի ոչնչացման փաստը հայտնաբերել են մեկ տարի առաջ` իշխանափոխությունից հետո։ Փաշինյանն ասել էր, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով