Հաքերները կոտրել են Ronin բլոկչեյնն ու $625 մլն կրիպտոարժույթ դուրս բերել։ Այս միջադեպի մասին հայտնել են կրիպտոնախագծի ներկայացուցիչները, գրում է ՌԲԿ-ն։ Նրանք պատմել են, որ չարագործներն օգտվել են ցանցի խոցելիությունից դեռևս մարտի 23-ին, սակայն խնդիրը հայտնաբերվել է միայն մարտի 29-ին, երբ օգտատերերից մեկը չի կարողացել կանխիկացնել իր 5 հազար էթերիումը։
Բլոկչեյնի օպերատորը պատմել է, որ Ronin հարթակի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է՝ հետագա գրոհների հնարավորությունը բացառելու համար։ Այն կվերագործարկվի, երբ թիմը համոզվի, որ մնացած միջոցները չեն կարող առևանգվել։ Նախագիծը համագործակցում է իրավապահ մարմինների ներկայացուցիչների, դատական գաղտնագրողների և ներդրողների հետ, նաև փորձում է գտնել գողացված միջոցները Chainalysis-ի հետ միասին։
Ներկա պահին Ronin-ից գումարի հափշտակությունը խոշորագույնն է ապակենտրոնացված ֆինանսների ոլորտում։ Նախորդ ռեկորդային 93,7 հազար էթերիումի գողությունը Wormhole հարթակից տեղի է ունեցել այս տարվա փետրվարին։
Նորա Վանյան