Բելառուսը երեք ամսով արգելել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը

Բելառուսը երեք ամսով արգելք է սահմանել մի շարք պարենային ապրանքների արտահանման վրա։ Այս մասին հայտնում է երկրի Հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը։

Նշվում է, որ ընդունվել է Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 187 «Առանձին տեսակի ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու մասին» որոշումը։

«Հրամանագիրը արգելք է սահմանում Բելառուսի Հանրապետությունից բրնձի, հացահատիկի, գարու կամ տարեկանի ամբողջահատիկի ալյուրի և մանրաձավարի, վերամշակված ձավարեղենի, մակարոնեղենի արտահանումը: Այս միջոցը մտցվել է դեֆիցիտի անթույլատրելի առաջացումը կանխելու, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությունը պահպանելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։

Հրամանագիրը կգործի երեք ամիս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով