Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև երկօրյա բանակցությունները կսկսվեն երեքշաբթի օրը՝ մարտի 29-ին՝ Երևանի ժամանակով 10:30-ին․ դրանք կանցկացվեն Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Ռուսական պատվիրակությունը երկուշաբթի օրը ժամանել է Ստամբուլ՝ ուկրաինական կողմի հետ խաղաղ բանակցությունների համար։
Սպասվում է, որ ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայի կժամանի երեկոյան»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը անցկացնել Ստամբուլում։
Գլխավոր լուսանկարում՝ Դոլմաբահչե պալատը