Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԻՆ նախարարը երկու շաբաթով արձակուրդ կմեկնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մեկնում է ամենամյա արձակուրդի՝ 14 աշխատանքային օր տեւողությամբ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ:

2. Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը»,-ասված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով